Պրոֆեսոր Արա Դարզին դարձել է Բրիտանական գիտությունների ասոցիացիայի նախագահ
Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը 2020-ի սեպտեմբերի 1-ից ստանձնել է Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին։ Այս մասին տեղեկանում ենք BSA-ից։
Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրենն է: Նա նաև ղեկավարում է Լոնդոնի Կայսերական քոլեջի Փոլ Համլինի վիրաբուժության ամբիոնը և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը։ Նա նաև խորհրդատու վիրաբույժ է «Imperial College» հոսպիտալում, «Royal Marsden»-ում։ Դարզին վիրաբուժության մեջ բազմաթիվ նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման պիոներ է, մասնավորապես ռոբոտների օգնությամբ վիրաբուժական միջամտությունների առումով։
«Ինձ ուրախացրեց, որ խնդրեցին ստանձնել Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահությունը այն ժամանակ, երբ առողջապահությունը և գիտական նորարարությունները հասարակության, ԶԼՄ-ների և քաղաքական օրակարգի առաջնագծում են»,-ասել է Արա Դարզին։
Պրոֆեսոր Դարզին Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահությունը կիրականացնի 1 տարով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան