Ռուսաստանն ու Կիպրոսը կստորագրեն հարկային նոր պայմանագիր
Սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում Ռուսաստանն ու Կիպրոսը կթարմացնեն հարկային պայմանագիրը: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստին»-ն:
«Կարևոր է նաև արձանագրություն ստորագրել Կիպրոսի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին»,- ասել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի վերջին կարգադրել էր 15% եկամտահարկ սահմանել, արտասահմանյան հաշիվներին փոխանցված գումարների տոկոսների և եկամուտների մասով: Այնուամենայնիվ, կրկնակի հարկումից խուսափելու համար անհրաժեշտ է այլ երկրների հետ համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին