Ռուսաստանի հիվանդանոցներում հայտնաբերվել է COVID-19 գրեթե 1000 օջախ
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ Ռուսաստանում անհրաժեշտ է լուծել հիվանդանոցներում և սոցիալական հաստատություններում COVID-19-ի տարածման մասին տեղեկացնող համաճարակաբանների անարդյունավետ աշխատանքի խնդիրը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Պոպովան հայտնել է, որ հիվանդանոցներում կորոնավիրուսի շուրջ 1000 օջախ է հայտնաբերվել:
«985 օջախներ բժշկական կազմակերպություններում են, ևս 250-ը՝ սոցիալական հաստատություններում: Այո, մենք կարողացանք խուսափել բարձր մահացությունից: Միգուցե 12 000-ից 250 օջախը որևէ մեկը կասի քիչ է, բայց իմ կարծիքով շատ է, և սա վկայում է այն մասին, որ հիվանդանոցային համաճարակաբանների համակարգը չի գործել»,- ասել է Պոպովան ինֆեկցիոն հիվանդությունների 12-րդ ամենամյա համառուսական համացանցային համագումարում:
Նա նշել է, որ այս արդյունքները վկայում են խոշոր փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Ըստ Պոպովայի, ընդհանուր առմամբ Ռուսաստանում կազմակերպություններում գրանցվել է COVID-19 վարակի 1988 օջախ: Այս բռնկումների ժամանակ տուժել է 65 հազար մարդ, ինչը կազմում է դեպքերի ընդհանուր թվի 6,5% -ը: Պոպովան նշել է, որ փորձագետները նման օջախայնությունը գնահատում են բարձր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան