«ՁԻԱՀ»-ի կենտրոնի նախկին տնօրենը դատի է տվել առողջապահության նախարարությանը
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում և գանձել հարկադիր պարապուրդի գումարը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Պահանջում նշված է՝ պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու, հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պ/մ: Պատասխանողներն են՝ ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ առողջապահության նախարարություն:
Մայիսի 8-ին դատարանը վարույթ է ընդունել Սամվել Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության՝ իր հետ 2018 թ. մայիսի 5-ին կնքված աշխատանքային պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու, ՀՀ Առողջապահության նախարարի 24.02.2020թ. թիվ 24-Ա հրամանն անվավեր ճանաչելու, Սամվել Գրիգորյանին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի /վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջների մասին:
Գործը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։ Առաջին դատական նիստը նշանակված էր եղել օգոստոսի 25-ին: Հաջորդ նիստը հոկտեմբերի 29-ին է:
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը միավորվել են, այժմ գործում է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։
Առողջապահության նախարարի հրամանով ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ-առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը լուծարվել էր այս տարվա փետրվարի վերջին` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:
Հարակից հրապարակումներ`
- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է
- «ՁԻԱՀ»-ի կենտրոնի մոտ 60 մասնագետ անգործ է մնացել. Արշակ Պապոյան
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ բողոքին միացել են նաև ՄԻԱՎ վարակակիրներ
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. «Նախարարն ԱԺ բարձր ամբիոնից նորից ներկայացրեց սուտ տեղեկատվություն»
- Չի բացառվում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացը չեղարկվի
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորման հարցի քննարկումն ԱԺ-ում՝ առանց առողջապահության նախարարի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին