Սոչիի մերձակայքում 11 հոգանոց զբոսաշրջիկների խումբ է կորել
Ութ երեխաներից և երեք մեծահասակներից բաղկացած խումբը անհետացել է Սոչիի մերձակայքում: «Ինտերֆաքս»-ին ՌԴ ԱԻՆ- ից հայտնել են, որ փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում:
«11 հոգուց բաղկացած չգրանցված խումբը, որի կազմում եղել է 8 երեխա (9-ից 16 տարեկան), սեպտեմբերի 6-ի առավոտյան Սոչիի Ադլերի շրջանի, Էստո-Սադոկ գյուղից մտել են լեռնային անտառ և ուղևորվել դեպի Ռոզա լեռնագագաթի հարավային լանջին գտնվող լիճը (բարձրությունը 2320 մետր), և մինչ օրս չեն վերադարձել: Կազմակերպվել են որոնողափրկարարական աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փրկարարները զննել են երթուղիները և լճի ափերը, սակայն որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:
«Ստեղծվել է որոնողափրկարարական աշխատանքների օպերատիվ շտաբ: Սեպտեմբերի 7-ի առավոտյան նախատեսվում է որոնումներ իրականացնել ձիերով և շների ներգրավմամբ: «Նավագինկա» օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների հետ օդ կբարձրանա MI-8 ուղղաթիռը»,- հայտնել են ծառայությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ 64 մարդ և 12 միավոր տեխնիկա է ներգրավված զբոսաշրջիկների որոնման աշխատանքներին:
Մարզի օպերատիվ ծառայությունից հայտնեցին, որ կորել են անվավոր դահուկային սպորտով զբաղվող 9-ից 24 տարեկան մի խումբ մարզիկներ և նրանց մարզիչը: Նրանք բոլորը եկել էին Տվեր քաղաքից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան