Սոչիի լեռներում կորած երեխաները կապի են դուրս եկել
Մարզիչը և մի խումբ մանկահասակ մարզիկները, որոնց գիշերվանից փնտրում էին Սոչիի լեռներում, կապի են դորս եկել փրկարարների հետ: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության տնօրինության մամուլի ծառայությունը հայտնել է, որ արշավի բոլոր մասնակիցները ողջ են:
Փրկարարները հայտնել են, որ խմբի երթուղուն հետևել են տեսախցիկներով: Երեխաները ավտոբուսով հասել են «Կրասնայա Պոլյանա», որտեղից շարժվել դեպի Խմելևի լճեր: Կորածներից մեկը կարողացել է զանգահարել մորը ու ասել, թե որտեղ են երեխաները: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն գնացել են այնտեղ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիի լեռներում օպերատիվ ծառայությունները փնտրում են Տվերի մի խումբ մարզիկների՝ երեք չափահասի և ութ անչափահասի:
Նախորդ առավոտ մարզիկները և մարզիչն արշավի էին գնացին «Ռոզա Խուտոր» հանգստավայրի հարակից լեռները՝ չնայած վատ եղանակի վերաբերյալ օպերատիվ ծառայությունների նախազգուշացումներին: Սոչիի լեռներում հորդառատ անձրև էր տեղացել և մշուշ իջել: Եղանակն այժմ արդեն բարելավվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան