Տոկիոյի օլիմպիական խաղերը տեղի կունենան՝ անկախ կորոնավիրուսից
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը հավաստիացրել է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը կկայանան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից, փոխանցում է sport.ru-ն։
Հիշեցնենք, որ խաղերն ի սկզբանե պետք է անցկացվեին 2020-ի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով դրանք հետաձգվեցին մինչև 2021 թվական:
«Օլիմպիական խաղերը կանցկացվեն` կորոնավիրուսով կամ առանց դրա: Խաղերը կսկսվեն 2021 թվականի հուլիսի 23-ին: Դրանք կլինեն այն խաղերը, որոնք կհաղթահարեն COVID-19-ը թունելը։ Որոշ երկրներում համաճարակը վերահսկելի կլինի, որոշ երկրներում ՝ ոչ: Օլիմպիական խաղերին կգան ինչպես այդ, այնպես էլ այլ երկրների մարզիկներ: Ընդունող կողմին լուրջ խնդիր է սպասվում»,- ասել է նա։
Ավելի վաղ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավար Վիտոլդ Բանկան ԱՄՆ-ին սպառնացել էր դադարեցնել Օլիմպիական խաղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան