Ավտոմեքնենան բախվել է բեռնատարին
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20:14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ մեքենայում կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mitsubishi Pajero io» մակնիշի ավտոմեքնենան (վարորդ՝ Վահե Ս․, ծնված 1996 թ.) բախվել է «DAF» մակնիշի (վարորդ՝ Գոշա Շ․, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բեռնատար ավտոմեքենային:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վահե Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան