Մետրոպոլիտենում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Շիրակի փողոցի 21-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված: Բերման ենթարկված երիտասարդը հայտնել է, որ բուսական զանգվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: