Իսպանահայերը դրամահավաք են սկսել լիբանանահայությանը օժանդակելու համար
Իսպանիայի հայկական շրջանակները հանդես են եկել լիբանանահայությանը օժանդակելու նախաձեռնությամբ: Այս մասին «Արևելքը» տեղեկություն է ստացել Բարսելոնայում գործող «Արարատ» հայկական միության մոտ կանգնած աղբյուրից:
Աղբյուրը նշել է, որ իսպանահայերը ձեռնարկել են դրամահավաք, հանգանակված գումարները հատկացվելու են Լիբանանում գործող բարեսիրական-առողջապահական մարմիններին:
Հաղորդագրության մեջ նշված է.
«Ինչպես բոլորս տեղեակ ենք, Պէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթումի հետևանքով Լիբանանը շատ մեծ կորուստներ ունի, այդ թվում նաև մեծ վնասներ է հասցրել Լիբանանում հայկական թաղամասերում ապրող մեր քոյր և եղբայրներին։
Այսօր իւրաքանչիւր հայի պարտքն է օգնութիւն ցուցաբերել այնտեղ ապրող մեր քոյր և եղբայրներին ըստ հնարաւորինս։
Գաթալոնիայի Արարատ միութիւնը, Պարսելոնայի Հայք միութիւնը, Եւրոպայի հայերի միության Սպանիոյ մասնաճիւղը, Վալենսիայի Արարատ միութիւնը, Լորե դե Մառի հայկական միութիւնը և Մալագայի հայկական համայնքը նախաձեռնել են դրամահաւաք ` ի նպաստ Լիբանանի Կարմիր Խաչին։
Մեկնարկը տրւում է այսօր և այն կաւարտվի հաջորդ երեքշաբթի։
Այս նպատակով բացուել է պանքային հաշուեհամար՝
ES 80 0081 1582 2200 0114 4117 Banco Sabadell»,- գրել է «Արևելքը»:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանից Արցախ բնակության եկող հայերը կապահովվեն աշխատանքով և բնակարանով. Արայիկ Հարությունյան
- «Օգնիր եղբորդ-Լիբանան». Հանրային դրամահավաքի արդյունքում հավաքվել է շուրջ 25 մլն դրամ
- Հանուն լիբանանահայության և սիրիահայության
- Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Շուշի
- Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան