Բելառուսում սեպտեմբերի 6-ի ցույցերի ընթացքում 633 մարդ է բերման ենթարկվել
Սեպտեմբերի 6-ին Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում 633 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ընդհանուր առմամբ, երեկ 633 մարդ բերման է ենթարկվել հանրապետությունում զանգվածային միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար»,- ասել է նա:
Նշվում է, որ 363 մարդ կշարունակի ձերբակալված մնալ՝ մինչև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ավարտ։
ՆԳՆ տվյալներով, կիրակի օրվա ընթացքում հանրապետության տարբեր բնակավայրերում անցկացվել է 42 բողոքի ակցիա:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ֆլեշ նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողը երեք օրով ձերբակալվել է
- Բելառուս հեռուստահաղորդավարը 10 օրով կալանավորվել է բողոքի ցույցերին մասնակցելու համար
- Բելառուսում ակցիայի ևս 80 մասնակից է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան