Գիտնականը բացատրում է, թե ինչու է մարդը մոռանում վատը
Մարդու ուղեղը պահպանում է ոչ միայն դրականը, ինչպես ընդունված է: Բացասականն էլ է պահպանվում, բայց այն արգելափակված է պաշտպանիչ մեխանիզմով: «Ռադիո սպուտնիկ»-ին ասել է Կազանի բժշկական համալսարանի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ Ռուստեմ Գայֆուտդինովը:
«Բացասական հիշողությունները, ինչպես նաև դրականները, մարդու մոտ մնում են նրա ողջ կյանքի ընթացքում, սակայն դրանց հասանելիությունը սահմանափակվում է ուղեղի պաշտպանիչ մեխանիզմներով: Այդ պատճառով թվում է, որ հիշողության մեջ մնում են միայն լուսավոր պահերը: Եթե բացասականին հետադարձ կապը մարդուն անընդհատ մատչելի լիներ, դա սպառնալիք կլիներ նրա կյանքի համար»,- նշել է Ռուստեմ Գայֆուտդինովը:
Այն, որ բացասական հիշողությունները ոչ թե ջնջված, այլ պարզապես թաքնված են, ապացուցում է դատաբժիշկների աշխատանքը: Ռուստեմ Գայֆուտդինովը վստահեցնում է, որ եթե փորձես, կարող ես հիշել բացարձակապես ամեն ինչ:
«Մարդու մեջ ամեն ինչ պահվում է: Կա հատուկ պրակտիկա, որը կիրառվում է դատաբժշկության մեջ, երբ մարդուն ստիպում են հիշել ամեն ինչ: Մարդը կարող է հիշել տեսողական և լսողական օրգանների, ինչպես նաև մարմնի բոլոր զգայարաններից ստացած մանրամասները: Այդ ամենը հստակ գրված է գլխում»,- հարցազրույցում ասել է նյարդաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա