Ակցիա դատարանի դիմաց. «Նիկոլ, մարդասպան»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկամսյա դադարից հետո վերսկսվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Մինչ դատարանի դահլիճում շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը, դատարանի դիմաց ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները։
Նրանք իրենց ձեռքում պահել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով ցուցանակներ՝ «Նիկոլ, մարդասպան» գրություններով։ Ժամանակ առ ժամանակ ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Լևոն, մարդասպան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան