Ավստրիայում ձերբակալվել է Հանովերի թագաժառանգ Էռնստ Օգուստ V- ը
Հանովերի թագաժառանգ Էռնստ Օգուստի V- ը ձերբակալվել է Վերին Ավստրիայի դաշնային նահանգում: Նա ձերբակալվել է ծառային սպառնալու և գույքին վնաս հասցնելու պատճառով: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է ավստրիական «Kronen Zeitung» թերթը:
Թերթը հայտնում է, որ Հանովերյան տոհմի 66-ամյա ղեկավարը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի երեկոյան Վերին Ավստրիայի իր որսորդական տանը:
Ըստ թերթի, իրավապահները նրա մոտ են եկել Էռնստ Օգուստի տանը աշխատող աղախնի բողոքից հետո: Ըստ աշխատողի, արքայազնը իրեն ու ամուսնուն սպառնացել է, որ նրանց մոտ «դահիճ» կուղարկի, եթե նրանք տանը անձայն չշարժվեն:
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ Էռնստ Օգուստը պոկել է ճանապարհային նշանը և կոտրել Քամբերլենդի դքսի հիմնադրամի պատուհանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա