Լուկաշենկան խոստովանեց, որ ինքը «մի փոքր շատ է նստել» նախագահի աթոռին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ իր պաշտոնավարման ժամկետը, հավանաբար, գերազանցվել է, բայց միայն նա այժմ կարող է պաշտպանել բելառուսներին: ՏԱՍՍ-ը գրում է, որ այս կարծիքը նա հայտնել է ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: Բելառուսի առաջնորդի խոսքերը հրապարակել է «Ռոսիա-1» հեռուստաընկերության թղթակից Եվգենի Ռոժկովը, ով մասնակցել է Լուկաշենկոյի հետ հարցազրույցին:
«Այո, միգուցե մի քիչ շատ նստեցի, գուցե ինձ ցույց են տալիս ոչ միայն հեռուստատեսությամբ, այլ նաև արդուկով և թեյնիկով: Այո: Բայց իրականում հիմա միայն ես կարող եմ պաշտպանել բելառուսներին»,- երեքշաբթի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում Բելառուսի առաջնորդին ցիտել է լրագրողը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան