Թուրքիան անցնում է բժշկական դիմակների պատրադիր կրման ռեժիմի
Թուրքիան խստացրել է դիմակների կրման ռեժիմը՝ այն դարձնելով պարտադիր և համընդհանուր պահանջ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը։
Նշվում է, որ երկրում վերջին օրերին հիվանդության դեպքերը շեշտակի աճել են։ Այդ իսկ պատճառով այժմ մարդիկ պաշտպանիչ դիմակներով պետք է լինեն բոլոր հասարակական վայրերում, այդ թվում `փողոցներում, զբոսայգիներում:
Ավելի վաղ Թուրքիան արգելել էր հասարակական տրանսպորտում կանգնած երթևեկել։ Արգելքը չի տարածվում մետրոների, տրամվայների, մետրոավտոբուսների վրա։
Սեպտեմբերի սկզբին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության երկրորդ պիկն է գրանցվում։
Նա նշել էր, որ տոնական միջոցառումների անփութությամբ նշելը, ինչպես նաև հարսանեկան մեծ արարողություններն են հանգեցրել հիվանդության դեպքերի թվի աճին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա