Լուկաշենկոն հայտնել է, որ «հենց այնպես չի հեռանա»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ հենց այնպես չի հեռանա, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ես ուղղակի չեմ հեռանա: Ես արդեն քառորդ դար է, ինչ զինում եմ Բելառուսը: Ես հենց այնպես չեմ հրաժարվի դրանից: Բացի այդ, եթե ես հեռանամ, իմ աջակիցները կկոտրվեն»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ միայն ինքն է ունակ պաշտպանելու Բելառուսը։
«Իսկապես, այժմ միայն ես կարող եմ պաշտպանել Բելառուսը»,- շեշտել է նա, ապա հավելել` ընդունում է փաստը, որ ինքը մի փոքր երկար է պաշտոնավարել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնց ընթացքում ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նույն օրը՝ ընտրատեղամասերի փակումից հետո երկրում սկսվել են չարտոնված բողոքի ցույցերը՝ արդյունքների կեղծման դեմ։ Ակիցայի մասնակիցներին են միացել խոշոր ձեռնարկությունները, որոնք անժամկետ գործադուլ են հայտարարել։ Նշենք, որ ամեն օր գեթե հազար ցուցարար է բերման ենթարկվում, ընդիիմությունն անընդհատ հայտնում է իր նկատմամբ ճնշումների մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան