Մեկամսյա դադարից հետո այսօր կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկամսյա դադարից հետո կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին կայացած դատական նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Սակայն, ինչպես ինքն էր նշել գրավոր ներկայացված դիմումի մեջ, հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով նա չէր կարողացել ներկա գտնվել նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան. Այս գործով նրանց դատավարական կարգավիճակում ճանաչելու վերաբերյալ որոշում անգամ չկա
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին