Ջոկովիչը հորդորել է աջակցել տուժած մրցավարին
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կոչ է արել աջակցել այն գծային մրցավարին, որին ԱՄՆ բաց առաջնության US Open-ի 1/8 եզրափակիչ խաղում գնդակով հարվածել էր և այդ պատճառով որակազրկվել:
Գազետա.ռու կայքը գրում է, որ սերբ թենիսիստի երկրպագուները Ինsթագրամում սկսել են վիրավորել դատավորին և նույնսիկ ցանկացել նրա մահը: Դրանից հետո Ջոկովիչը խնդրանքով դիմել է իր երկրպագուներին:
«Խնդրում եմ հիշեք, որ երեկ հարված ստացած մրցավարը նույնպես մեր ընդհանուր աջակցության կարիքն ունի: Նա բացարձակապես անմեղ է: Ես խնդրում եմ ձեզ հոգ տանել նրա մասին և աջակցել նրան», - գրել է նա Թվիթերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները