Քաղաքական 10:22 08/09/2020 Հայաստան

Չալաբյան. Իշխանությունը չպետք է փորձի երկարացնել իր մենաշնորհային կառավարումը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթին։

Նա գրում է.

«Սետեմբերի 4-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցությունը, իրեն հատուկ «սրընթաց և առարկություն չհանդուրժող» ոճի մեջ, մեկ օրում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը, որով այսուհետև նախատեսվում է արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով։ Սա թերևս այս ԱԺ ընդունած առավել խայտառակ օրենքներից մեկն է, քանի որ, ըստ էության, արտակարգ դրության համարյա բոլոր իրավական սահամանափակումները վերաշարադրված են «կարանտին» անվան տակ, սակայն ի տարբերություն արտակարգ դրության, որը կառավարության կողմից մտցվում է երեսուն օրով և պահանջում է նույն ԱԺ կողմից հավելյալ հաստատում, կարանտինը կարող է մտցվել մինչև վեց ամսով, թե կառավարության, և թե իշխանության ավելի ստորին օղակների կողմից, և որևէ հանրային հաշվետվողականություն չի պահանջում։ Տարօրինակ կերպով, ընդունելով այս օրենքների փաթեթը, Ազգային ժողովը փաստացի հրաժարվեց կառավարության նկատմամբ վերահսկողության իր կարևորագույն լծակներից մեկից, սակայն դա թերևս այդքան էլ զարմանալի չէ, եթե հիշենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվել այս ԱԺ իշխող մեծամասնությունը, և ում շահերն է այն հնազանդ սպասարկում։

Թե Հայաստանում, թե աշխարհում վաղուց արդեն ձայներ են հնչում նրա մասին, որ կառավարությունները չարաշահում են համավարակի գործոնը՝ քաղաքացիների նկատմամբ արհեստական սահմանափակումներ կիրառելու նպատակով։ Շատերս հիշում ենք, թե ինչ համառությամբ կառավարությունը մարտի 31-ին անցկացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով օրինականացվեց յուրաքանչյուր քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը և նույնիսկ տևողությունը վերահսկելու պետության իրավունքը։ Այն ժամանակ կառավարությունը պնդում էր, որ դա հնարավորություն է տալու կանխել համավարակի տարածումը, ավելի լավ վերահսկելով վարակակիրների և կոնտակավոր անձանց տեղաշարժը։ Այս պահի դրությամբ սակայն, համավարակի տարածմամբ Հայաստանը Եվրոպայի և ԱՊՀ տխուր «առաջատարն» է, և այս օրենքը, ենթադրաբար, չնչին ազդեցություն է ունեցել վարակի տարածման կանխման տեսակետից, սակայն մինչև հիմա շարունակում է գործել և արհեստականորեն սահմանափակել մեր բոլորի իրավունքները։

Նույն կերպ, վարչապետ Փաշինյանը բազմիցս է պնդել, որ դիմակ կրելը վարակի տարածումը կանխելու հիմնական միջոցն է, թեև COVID-19 կորոնովիրուսի տարածման ամբողջ փորձը ցույց է տալիս, որ այն փոխանցվում է կամ մարդկանց անմիջական շփման միջոցով, կամ էլ փակ տարածքներում վիրուսի կոնցենտրացիայի կուտակման արդյունքում, ուստի բաց տարածքներում դիմակ կրելը չնչին ազդեցություն կարող է ունենալ վարակի տարածման վրա, սակայն հսկայական անհարմարություն է պատճառում մարդկանց։ «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական այդպիսի կամայականության դրսևորումն է, որով կառավարությունը պատրաստվում է երկար ժամանակով սահմանափակել քաղաքացիների իրավունքները, կրկին առանց դրա դիմաց երաշխավորված արդյունքի, կամ էլ մարդկանց պատճառած վնասի դիմաց իրական քաղաքական պատասխանատվության։

Այն, որ այս կառավարությունը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից, հաստատվում է ցավալի վիճակագրությամբ։ Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այս տարի Հայաստանում մահացության ընդհանուր նվազում է տեղի ունեցել, քանի որ իրենց կողմից ղեկավարվող առողջապահական համակարգը ավելի օպերատիվ և որակյալ է սպասարկում հիվանդներին։ Հիանալի կլիներ, եթե այդպես լիներ, բայց իրականությունը, ցավոք, այլ է։ Սեպտեմբերի 7-ին ԱՎԾ-ը հրապարակել է առաջին յոթ ամիսների պաշտոնական վիճակագրությունը, որից հետևում է, որ այդ ընթացքում Հայաստանում մահացությունը աճել է 8,5%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 1343 մահով։ Պաշտոնապես, դրանցից 781-ը պայմանավորված են COVID-19 վիրուսային ինֆեկցիայով, մնացածը այլ պատճառներով, սակայն կարելի է ենթադրել, որ դրանց զգալի մասն էլ ևս կապ ունի համավարակի հետ, պարզապես զուգորդվել է այլ հիվանդություններով: Նույն ժամանակաշրջանում, Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է 5,7%-ով, իսկ եթե հաշվի առնենք, որ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում մենք ունեցել ենք մոտ 9% տնտեսական աճ, ապա իրական տնտեսական անկումը կազմում է մոտ 15%, դա տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատ ևս մեկ ցավալի հակառեկորդ է։

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը համավարակի հետևանքով երկակի հարված է ստացել՝ այն մի կողմից, հսկայական տնտեսական կորուստներ է կրել (առաջին 7 ամիսների ընթացքում՝ մոտ 500 մլրդ դրամի կարգի), իսկ մյուս կողմից էլ, նույն շրջանում մոտ 1000 մարդկային զոհ է ունեցել համավարակից (որոնք հիմա էլ շարունակում են ավելանալ)։ Կարելի է անվերջ պնդել, որ համավարակը ոչ ոքի չի խնայում, ամբողջ աշխարհում ծանր վիճակ է, ԱՄՆ պես հզոր երկրում ևս հսկայական կորուստներ են արձանագրվել և այլն, սակայն փաստն այն է, որ առնվազն մեր տարածաշրջանում, Հայաստանը արձանագրել է թե բնակչության վարակման ամենաբարձր տոկոսը, թե ամենաբարձր մահացությունը, և թե ամենամեծ տնտեսական կորուստները, և սա իրողություն է, որի հետ պետք է ի վերջո առերեսվել և համապատասխան հետևություններ անել, մինչև հասարակությանը հերթական սահմանափակումների բեռը պարտադրելը։

Թե ինչու է այդպես այդպես տեղի ունեցել, առանձին քննարկում է, և կախված է բազմաթիվ գործոններից։ Այստեղ դեր է կատարել թե սկզնբնական փուլում իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը համավարակին, թե հետագայում իրականացված հախուռն և ոչ հետևողական բազմաթիվ քայլերը, և նույնքան հակասական հանրային հաղորդակցությունը, թե պետական մարմինների ակնհայտ թերացումները՝ տարրական կարգապահություն ապահովելու գործում, հունիս-հուլիս ամիսներին առողջապահական համակարգի կաթվածը, և մի շարք այլ գործոններ, որոնք բերել են այս տխուր արդյունքին՝ ես վերջին կես տարվա ընթացքում բազմիցս եմ դրանց անդրադարձել, և չեմ ցանկանում հիմա կրկնվել։ Ցավալին այն է սակայն, որ այս ամենի շուրջ իշխանությունները հստակ հետևություններ չեն անում, հանրության առաջ սեփական սխալների համար քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում, և կարծես նաև որևէ մեղքի զգացում էլ չունեն։ Փոխարենը, նրանք շարունակում են հասարակությանը ծանրաբեռնել նորանոր սահմանափակումներով, որոնց գիտական հիմնավորումներ չունեն և ոչ մի երաշխիք չեն տալիս, որ իրավիճակը չի շարունակի վատանալ, բայց որոնք իշխանություններին թույլ են տալիս մարդկանց նկատմամբ կամայականորեն կիրառել պատժիչ դագանակը՝ պատճառաբանելով դա հանրային շահով։

Այս ամենը չի կարող անվերջ շարունակվել։ Մենք, որպես հանրություն, իրավունք ունենք պահանջել ավելի որակյալ և արդյունավետ կառավարում, և կառավարողների պատասխանատվության ավելի բարձր մակարդակ։ Պատճառաբանությունները, որ նախկին իշխանությունները ավելի լավը չէին, այլևս ընդունելի չեն՝ ի վերջո, հենց այդ պատճառով էլ նրանք նախկին են, իսկ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է ցույց տա, որ այն էապես ավելի արդյունավետ կարող է կառավարել երկիրը և լուծել նրանում կուտակված դժվարին խնդիրները։ Եթե գործող իշխանությունը կորցրել է այդ կարողությունը, նա պետք է քաջություն ունենա ընդունելու, որ իր առաքելությունն այս փուլում ավարտվել է և չփորձի այլևս տարբեր հնարքներով երկարացնել իր մենաշնորհային կառավարումը՝ դրա ամեն օրը թանկ է արժենում մեր բոլորիս համար և չի կարող հավերժ շարունակվել»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}