Թուրքիայի արտգործնախարարը ռուսերենով դիմել է Կոնգոյի իր գործընկերոջը
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, ռուսերենով դիմել է Կոնգոյի իր գործընկեր Ժան-Կլոդ Գակոսոյին:
Գակոսոն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում:
«Շատ շնորհակալ եմ», - «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ռուսերեն ասել է Չավուշօղլուն` իրենց համատեղ մամուլի ասուլիսի ավարտից հետո դիմելով Գակոսոյին:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ինքը ռուսերենի իր գիտելիքները հասցրել է այնպիսի մակարդակի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ կարող է ռուսերեն կատակել:
Գակոսոն 1983 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի լրագրության բաժինը, որից հետո դարձել է հաջողակ քաղաքական գործիչ իր երկրում, որտեղ տարբեր տարիներին զբաղեցրել է բարձր պաշտոններ: