Բուլղարիայում այրվել է Ստամբուլ մեկնող տուրիստական ավտոբուսը
«Ֆրակիայի» մայրուղում այրվել է Սոֆիայից Ստամբուլ ուղևորվող ավտոբուսը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մաին հայտնել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը:
Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր Բուլղարիայի մայրաքաղաքի մոտակայքում:
Հաղորդվում է, որ մեքենան բռնկվել է շարժման ընթացքում: Ավտոբուսի ուղևորները Թուրքիայի քաղաքացիներ են եղել: Նրանց հաջողվել է տարհանվել, բայց մեքենան և զբոսաշրջիկների ուղեբեռն ամբողջությամբ այրվել է:
Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում