Ստեփան Դանիելյան. Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միավորվեին ու գնային կառավարության շենք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է.
Ամուլսար»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացն ունի զուգահեռներ մյուս գործերում, որոնք հանրության տարբեր խմբերին բաժանվել են թշնամի հատվածների։
Սխեման նույն է։ Կառավարությունը մի կողմ է քաշվում և չի կատարում իր պարտականությունները՝ որոշում չի կայացնում։ Արդյունքում «կողմերը» ստիպված իրար հետ են հաշիվ մաքրում։ Ամուլսարի հանքի շահագործման բանավեճի կողմերը միմյանց են ծեծում ու արդեն կարևոր էլ չի, թե ով է առաջինը հարվածել։ Նման դեպքերում ցանկացած պատահականություն կարող է շիկացնել իրավիճակը, հնարավոր է։
Կա պրոցես, կա մի կողմ քաշված կառավարություն և կողմերն ու դեմերը միմյանց են հետ են հաշիվ մաքրում, այն դեպքում, որ որոշում ընդունողն իրենք չեն, այլ կառավարությունն է։
Հասկանալի է, որ «բաժանիր, որ տիրես» բանաձև «հեղափոխականների» սիրած գործելաոճն է, բայց երբ այն կիրառում են ոչ արհեստավարժները, ապա բաժանում կարող է ստացվել, բայց «տիրելու» պահը կարող է չստացվել։ Նման դեպքերում բոլորն են դուրս գալիս որոշում չկայացնողի դեմ։
Նույն պրոցեսը տարբեր դատավարությունների ընթացքում է տեղի ունենում, որտեղ կոմերն ու դեմերը դատարանի դահլիճներում, կամ, փողոցում, պատրաստ են ձեռնամարտի, որովհետև կառավարությունը հայտարարելով, որ դատական համակարգը կոռումպացված է, խրախուսում է փողոցում հարցեր լուծելուն։ Բա ինչ պետք է անեն, երբ պետությանը ղեկավարն ինքն է ասում, որ չկա արդար դատարան, իսկ առողջապահության նախարարը հայտարարում է, որ չի ենթարկվելու դատարանի որոշմանը։
Սա բոլոր ինստիտուտների դելեգիտիմացման գործընթաց է։
Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միավորվեին ու գնային կառավարության շենք որոշում կայացնելու պահանջով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան