
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը։ Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հիշեցնելով, որ դիմումով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:
Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,-նշել է Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում։