Վիվա-ՄՏՍ. Տավուշի սահմանապահ գյուղերը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում
Ներքին Կարմիրաղբյուրում նոր փողոցներ կլուսավորվեն: Սահմանապահ գյուղին աջակցելու՝ գործընկեր կազմակերպությունների որոշումն արդեն աշխատանքային ընթացք է ստացել:
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն սկսել է էներգախնայող համակարգի ներդրման՝ երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք ժամանակավորապես ընդհատվել են՝ հուլիսին սահմանում տիրող իրավիճակի պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերսկսվել են:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ երեսուն տարվա խնդիրը լուծելու համար, սահման պահող գյուղը ժամանակին հնարամիտ մոտեցում է դրսևորել: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ հարցը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես՝ ինչպես հնարավոր է: Հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու նպատակով՝ թույլ լուսավորող լուսատուներն ամրացվել են տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին: Իսկ դրանք անձրևաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: LED լուսատուներով գյուղը համալրելու՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությունից հետո, ինքնաշեն լուսատուներն այլևս չեն շահագործվել:
«Երբ առաջին անգամ տեսանյութում տեսա, թե ինչպես եք փորձել ձեր ուժերով լուծել լուսավորության խնդիրը` զգացի, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել։ Ուրախ եմ, որ հիմա խնդիրը կարգավորվել է։ Սահմանապահ գյուղում ապրողը պետք է վստահ լինի, որ անտեսված չէ։ Ամուր մնացեք, շենացրեք հողը և միշտ լավատես եղեք։ Ձեր կողքին ենք»,-տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2019 թվականին, գործընկերները Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրել են 48 LED լուսարձակ՝ լուսավորելով կարևոր նշանակության՝ շուրջ 1800մ հատված: Ընթացքում են շուրջ 1200 մետրի լուսավորության աշխատանքները: Այդ նպատակով կտեղադրվի ևս 32 LED լուսարձակ: Գյուղի վարչական ղեկավարը կարևոր է համարում ժամանակակից համակարգի ընձեռած առավելությունը:
«Եթե նախկինում, ժամը 19:00-ից հետո, մարդիկ տանից դուրս չէին գալիս, այժմ այլ պատկեր ունենք: Ոգևորությունը մեծ է. անգամ կեսգիշերից հետո, գյուղում շարժ կա: Մարդիկ համեմատաբար հանգիստ են, գյուղը կանգուն է և հակառակորդի կողմից երևում է լույսերի մեջ»,-ասել է վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը:
Մինչև տարեվերջ, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Հայաստանի տարբեր մարզերում կլուծեն փողոցների լուսավորության խնդիր: LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ.Վագոն-տնակի տխուր պայմաններից կազատվի ևս մեկ ընտանիք
- Վիվա-ՄՏՍ. Երբ կինոթատրոն գնալ դեռ չի կարելի, կինոթատրոնն ինքն է գալիս քեզ մոտ IVI.ru: առցանց կինոթատրոն
- Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաև ռուսաստանյան բջջային համարից
- Վիվա-ՄՏՍ. Թիրախային ծրագիր՝ սահմանապահ Ոսկեպարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին