Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործողները պարտադիր PCR թեստի պատասխան կներկայացնեն
Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է PCR թեստի պատասխան ներկայացնի: Այս մասին, Ալիք Մեդիայի հաղորդմամբ, հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հանուն Վրաստանի քաղաքացիների ու արտասահմանցիների առողջության:
Հիշեցնենք՝ նախօրեին որոշում է կայացվել, որ արտասահմանցիների համար կարանտինը Վրաստանում 8-օրյա կդառնա։ Տվյալ որոշումը չի վերաբերում Վրաստանի քաղաքացիներին, որոնք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում