Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը բրիտանացիներին վերադարձրել են իրենց առանձնատան վերանորոգման գումարը
Արքայազն Հարրին, իր կնոջ՝ Մեգան Մարքլի հետ միասին, բրիտանացի հարկատուներին են վերադարձրել 2.4 միլիոն ֆունտ ստերլինգ, որը ծախսել էր զույգի բրիտանական նստավայրը հանդիսացող Ֆրոգմոր առանձնատան վերանորոգման վրա: Այս մասին գրում է Lenta-ն։
Սասեքսի դուքսի խոսնակը հաստատել է, որ նա ամբողջությամբ մարել է գումարը, որի վճարումները սկսվել են 2020 թվականի ապրիլին: Բրիտանացիների կարծիքով, Հարրին և Մեգանը պետք է փոխհատուցեին իրենց բոլոր ծախսերը պետության հաշվին՝ թագավորական ընտանիքը լքելուց անմիջապես հետո, այլ ոչ թե որոշ ժամանակ անց:
Նշվում է, որ պարտքը մարվել է Netflix-ի հետ 150 միլիոն դոլար արժողությամբ գործարքի միջոցով: Պայմանագիրը զույգին թույլ կտա նկարահանել տարբեր կինոնկարներ և ծրագրեր․ ենթադրվում է նաև արքայադուստր Դիանայի մասին: Դրա համար զույգը պատրաստվում է բացել արտադրական ընկերություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան