Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմումն իրականացնող դատախազների մրցույթ է հայտարարվել
Գլխավոր դատախազությունը հայտարարել է բաց մրցույթ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով։
Դատախազությունից մանրամասնում են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն էր ստացել յոթը, ովքեր Արդարադատության ակադեմիայում անցել են համապատասխան ուսումնառություն: Ուսումնառության ավարտից հետո ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում նշանակվել է հինգ դատախազ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում առկա է երկու թափուր հաստիք։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող և իրավաբանի մասնագիտական աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ ունեցող անձը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն փաստաթղթերը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը (այդ թվում՝ հարցաշարը) հասանելի է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «Ապօրինի գույքի բռնագանձման» ստորաբաժանումը համարվում է ստեղծված
- «Փաստ». «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի կիրառումը ազդելու է երկրից կապիտալի արտահոսքի վրա
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի ուսումնասիրումը՝ սեպտեմբերից
- Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը