«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Վարդևան Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը մինչ այս ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր, և նախագահի տեղակալի նոր ընտրություն կատարելը կապված է հենց այն հանգամանքի հետ, որ վերջինս դուրս է եկել խմբակցությունից: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, նա իրավունք չունի լինել հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովների և խորհրդարանական կազմակերպությունների կազմերում:
Եվ, ահա, ելնելով այդ հանգամանքից՝ այժմ Սերգեյ Բագրատյանի փոխարեն պետք է նոր թեկնածու առաջադրվի այդ պաշտոնի համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Վարդևան Գրիգորյանը: Հավելենք, որ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Սերգեյ Բագրատյանի անունը հանված է նաև ԱԺ պաշտոնական կայքից, և առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև միջխորհրդարանական հանձնաժողովներում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: