Երկրպագուները կարող են ազգային հավաքականի ֆուտբոլիստներին աջակցել հեռավար
Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու: ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում այսօր ժամը 20:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։
«Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն։
Ամեն դեպքում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի և առաջարկում ենք աջակցության հեռավար միջոց՝ սոցցանցերում տեղադրել Ձեր մասնակցությամբ լուսանկար կամ տեսահոլովակ՝ Հայաստանի ազգային հավաքականի շապիկով և օգտագործելով #wesupportArmenianNT: Նշենք նաև, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով և ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր երկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր»,- նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Բաբայանը չի մասնակցի Հայաստան-Էստոնիա հանդիպմանը
- Իմ կարծիքով որևէ կոնֆլիկտ չկա, Հենրիխը Մխիթարյանը պատրաստ է մյուս հավաքին գալ Երևան. Կապառոս
- Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները