COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ ստացած բոլոր պացիենտները դուրս են գրվել
Բժիշկները դուրս են գրել «Վեկտոր» կենտրոնում կորոնավիրուսի պատվաստանյութը փորձարկող կամավորների վերջին խմբին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Այսօր կամավորների վերջին խումբը դուրս է գրվել հիվանդանոցից: Այսպիսով, բոլոր 100 կամավորները երկու անգամ պատվաստվել են և ավարտել հիվանդանոցային 23-օրյա ստուգման փուլը»,- հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ բոլոր կամավորների մոտ իմունիտետ է ձևավորվել, օրգանիզմում հայտնվել են հակամարմիններ։ Պացիենտներն իրենց լավ են զգում:
Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Իսկ ահա մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 27 միլիոնը, մահացել է շուրջ 900 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- COVID-19 պատվաստանյութերը երեխաների և մեծահասակների համար տարբեր կլինեն
- Այս շաբաթ կսկսվեն կամավորներին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի ներարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան