Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար:
Ըստ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրության, ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները և օգնել հիվանդներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից:
Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար:
Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար:
Առաքված 10,000 թեստերը կապահովեն հիվանդների ժամանակին հայտնաբերում, մեկուսացում և կառավարում, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար:
Նշվում է, որ թեստերը պատկանում են ԱՀԿ-ի կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ են ապահովում ընդամենը 75 րոպեում:
Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում է նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:
Հարակից հրապարակումներ`
- Տեղական արտադրության թեստերով թեստավորում չի իրականացվում
- Ցայսօր Հայաստանում կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում
- Էլինար Վարդանյան. Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին