Միխայիլ Եֆրեմովին դատապարտել են 8 տարվա ազատազրկման
Դերասան Միխայիլ Եֆրեմովին, ով մեղավոր էր ճանաչվել Մոսկվայի կենտրոնում մահվան ելքով ՃՏՊ-ի գործով, դատապարտել են 8 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է life.ru կայքը:
Դերասանը նաև 3 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից և պետք է 800 հազար ռուբլի փոխհատուցում վճարի ՃՏՊ-ի հետևանքով զոհված Սերգեյ Զախարովի ավագ որդուն: Մյուս տուժածները, ինչպես և խնդրել էին, կստանան 1-ական ռուբլի:
Դատարանը դերասանին մեղավոր է ճանաչել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և կատարվել է խմածության վիճակում: Հաստատվել է, որ դերասանը եղել է իր ջիփի ղեկին և մեքենայում միայնակ է եղել: Բացի այդ, դատարանն ընդունել է, որ բժիշկներն արել են հնարավորը Սերգեյ Զախարովին փրկելու համար: Հայտարարվել են նաև մեղմացուցիչ հանգամանքները՝ երեք մանկահասակ երեխա, նաև այն, որ Եֆրեմովն ընդունել է մեղքը նախաքննության ընթացքում և ունի պետական պարգևներ:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Եֆրեմովի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել:
Հարակից հրապարակումներ`
- Օխլոբիստինը խնդրել է Պուտինին խնայել Եֆրեմովին
- Եֆրեմովի արձագանքը 11 տարվա ազատազրկման պահանջին
- Միխայիլ Եֆրեմովն ընդունել է իր մեղքը
- Դատարանը մերժել է Եֆրեմովին հոգեբույժների մոտ ուղարկելու խնդրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա