13․000 աթոռ Բունդեսթագի դիմաց՝ հունական միգրանտների ճամբարների փակման պահանջով
Նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, Բեռլինում խորհրդարանի շենքի առջև տեղադրվել է 13․000 աթոռ՝ որպես խորհրդանշական բողոքի ակցիա, որը կոչ է անում փակել Հունաստանի կղզիների գերբնակեցված միգրանտների ճամբարները:
Յուրաքանչյուր աթոռ ներկայացնում էր Հունաստանի ամենամեծ՝ Լեսբոս կղզու Մորիա միգրանտների ճամբարում սարսափելի պայմաններում հայտնված մարդկանցից մեկին։ Ակցիան կազմակերպել են «Seebruecke», «Sea-Watch», «Campact» և «LeaveNoOneBehind» խմբերը:
«Բունդեսթագն արձակուրդում էր այս ամառ, իսկ մարդասիրական աղետը ԵՄ արտաքին սահմաններում՝ Ոչ», - ասվում է խմբերի հայտարարության մեջ:
Aljazeera-ի հաղորդմամբ, նախորդ շաբաթ Հունաստանը հայտարարեց Մորիայի ճամբարում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին։
Գրեթե 13,000 մարդ է ապրում Մորիայում, ինչը նախատեսված է 2800-ից պակաս մարդկանց համար: Ընդհանուր առմամբ, Հունաստանի կղզիների հինգ ճամբարներում կա գրեթե 24,000 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին