Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսով 37 հիվանդ
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում հաստատված օջախի շփման շրջանակից է և գտնվում էր մեկուսացման մեջ: Առողջացել է 7 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 316 մարդու մոտ, որից 277-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 190 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12371 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գրեթե ամեն օր կորոնավիրուսով նոր վարակակիրներ են արձանագրվում
- Արցախում ախտահանում են կորոնավիրուսով վարակակիրների տները
- Արցախում կորոնավիրուսով երկու հիվանդի վիճակը գնահատվում է ծանր
- Արցախում ընդհանուր կորոնավիրուս է հաստատվել 302 մարդու մոտ
- Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան