Կալիֆոռնիայի անտառային հրդեհներն ընդգրկել են ռեկորդային՝ 809 հազար հա տարածք
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների տարածքը գերացանցել է 2018-ի ռեկորդը և հասել 2 միլիոն ակրի (809 հազար հա): «Associated Press»-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Սա պետության համար անտառային հրդեհների ռեկորդային տարածք է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2018-ին, երբ Կալիֆոռնիայում ամբողջ տարվա ընթացքում վնասվել էր 1,96 միլիոն ակր (793,1 հազար հա) տարածք:
Պետական անտառտնտեսության և հրդեհային վարչությունը ահազանգում է, որ ռեկորդը գրանցվել է անտառային հրդեհների սեզոնի մեկնարկին:
«Դա մի քիչ վախեցնում է, քանի որ սեպտեմբերն ու հոկտեմբերը պատմականորեն մեր հրդեհավտանգ ամիսներն են», - գործակալությանը հայտնել է վարչության ներկայացուցիչ Լին Տոլմաչոֆը:
Հրդեհներն արդեն ոչնչացրել են տները և հոսանգազրկումների պատճառ դարձել: «Pacific Gas & Electric» ընկերությունը Կենտրոնական և Հյուսիսային Կալիֆորնիայի սպառողներին նախազգուշացրել է, որ երեքշաբթի օրը հրդեհի աճող վտանգների պատճառով էլեկտրականությունը կարող է անջատվել:
Բացի այդ, ԱՄՆ անտառային ծառայությունը երկուշաբթի օրը փակել է Կալիֆոռնիայի ութ ազգային անտառ:
Օգոստոսի 15-ից Կալիֆոռնիայում 900 անտառային հրդեհ է գրանցվել: Հրդեհների արդյունքում ութ մարդ է զոհվեց, ավելի քան 3,3 հազար կառույցներ այրվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա