«Իրատես». Ի՞նչ հիմնավորմամբ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տաղավարների վարձավճարների գինը բարձրանում
«Իրատես» թերթը գրում է. «Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը։ Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջևում են։ Այս իրավիճակում, երբ մարդիկ մի կերպ են կարողանում իրենց բիզնեսները պահել, որոշ առևտրի կենտրոններ որոշել են, որ տաղավարների վարձավճարների գինը պիտի բարձրացնել։
Մեր տեղեկություններով, «Սուրմալու» առևտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար, հարուցել է առևտրականների զայրույթը։
Թե ինչ հիմն ավորմամբ և ինչու է այս պահին նման որոշում կայացվել, առևտրականներին հստակ μացատրություն չեն տվել։ Սակայն ակնհայտ է, որ նման որոշումը բավական տհաճ անակնկալ է առանց այն էլ առևտրից դժգոհ տաղավարների տերերի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: