ԵՄ-ը հայտնել է՝ ում է հավատում Նավալնիի գործում
Եվրամիությունն ավելի շատ վստահում է բլոգեր Ալեքսեյ Նավալնիի գործով նմուշներ վերցրած բժիշկներին, քան Վարշավայի և Բեռլինի հեռախոսազրույցի մասին հայտարարություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի և ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի խոսքը։
«Մենք լսեցինք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շահարկումները, սակայն ավելի շուտ ընդունում ենք թեստեր անցկացրած բժիշկ-մասնագետների խոսքերը»,- ասել է նա:
Ստանոն ավելացրել է նաև, որ ԵՄ-ն շարունակում է խնդրել Ռուսաստանի կառավարությանը՝ պարզաբանումներ տալ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
«ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի կառավարությունից պատասխաններ պահանջել պարոն Նավալնիին թունավորելու վերաբերյալ. Ռուսաստանի կառավարությունը ստիպված է ավելի լուրջ բացատրություններ տալ», - նշել է նա:
Անցյալ շաբաթ Լուկաշենկոն հայտարարել էր Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վարշավայի և Բեռլինի զրույցի գաղտնալսման մասին և խոստացել ձայնագրությունը փոխանցել ռուսական հատուկ ծառայություններին:
Ուրբաթ օրը Բելառուսի պետական «ONT» հեռուստաալիքը թողարկել է խոսակցության իբր գաղտնալսված աուդիոձայնագրությունը: Ըստ ձայնագրության, ԳԴՀ «ներկայացուցիչն» ասում է, որ «թունավորման» հաստատումն այդքան էլ կարևոր չէ. պատերազմում «բոլոր մեթոդները լավն են»: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարների կաբինետը Բելառուսի կողմից հրապարակված ձայնագրությունը որակել է որպես շինծու զրույց:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան չի նախատեսում Նավալնիի վիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալ
- Նավալնին դուրս է բերվել կոմայից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին