Ավագանու այսօրվա նիստը Հայկ Մարությանը չի վարում
Այսօր գումարվել է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Ավագանու նիստերը սովորաբար վարում է քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն այսօր նիստը վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Քաղաքապետը մի փոքր վատառողջ է, այսօրվա նիստը կվարեմ ես»,- հայտարարեց նա:
Նշենք, որ նիստի օրակարգում 17 հարց է, այդ թվում նաև Երևանի փոխքաղաքապետի ընտրությունը: Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի
տեղակալ նշանակել Սերգեյ Ներսեսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում