Իսպանիան ԵՄ առաջին երկիրն է՝ կորոնավիրուսի 500,000-ից ավել դեպքերով
Իսպանիան դարձել է Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ նախօրեին նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 500,000-ը։ Վարակի տարածման նոր բռնկումը համընկավ դպրոցների վերաբացման հետ: Այս մասին գրում է EU Observer-ը։
Իսպանիայի Առողջապահության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ երկուշաբթի օրը ընդհանուր առմամբ գրանցվել է 525 549 դեպք, ուրբաթ օրն այս թիվը 498 989 էր։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 2440 վարակի դեպք:
Նշվում է, որ Իսպանիան հետադարձ ուժով թարմացնում է իր տվյալները, ուստի վերջին տվյալները կարող են վերանայվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները