Լևոն Գալստյան. Վայոց ձորի դատախազի պաշտոնակատարը ցուցում է տվել նյութերին ընթացք տալ
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանին մտադիր են ենթարկել վարչական պատասխանատվության «Լիդիան Արմանիա»-ին պատկանող տնակների վրա «Ամուլսարը սար», «Save Amulsar» գրառումներ կատարելու համար։
Նախաձեռնության էջում հրապարակած տեղեկատվության մեջ Գալստյանը մանրամասնում է.
Հանքահենները դիմել էին ոստիկանություն, որ մեր վրա քրեական գործ հարուցվի իրենց տնակների վրա օգոստոսի 4-ին սփրեյով այսպիսի գրառումներ անելու համար։ Ոստիկանությունը ստուգել էր նյութերն ու դրանք թողել անհետևանք՝ քաղաքացիաիրավական բնույթ կրելու պատճառաբանությամբ։ Սակայն Վայոց ձորի դատախազի պաշտոնակատարը բանավոր ցուցում է տվել նյութերին ընթացք տալ։ Դրանից հետո ոստիկանությունը նյութեր է հավաքել, ինձ կանչել են բացատրություն տալու, դատաապրանքագիտական փորձաքննության միջոցով գնահատել են տնակներին հասցված վնասը (12 000 դրամ ) ու արդյունքում որոշել մեր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։
Բայց ամեն դեպքում վարչական վարույթ են ուզում իրականացնել և որոշել մեզ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Այսպիսի մազալու բաներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա