Երևանը կունենա հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող
Երևանի ավագանին միաձայն որոշեց, որ Իսրայելյան հ.37 շենքի հարևանությամբ տեղադրվի հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող:
Ավագանու նիստում զեկուցող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն ասաց, որ որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված Իսրայելյան հ.37 շենքի բնակիչների գրությունը, որով առաջարկվում է Իսրայելյան հ.37 շենքում բնակված հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված Իսրայելյան հ.37 շենքի հարևանությամբ հուշակոթող տեղադրել, դրանով իսկ վառ պահելով հայ ականավոր գործիչների հիշատակը: Գրության մեջ նաև նշվում է, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները: Հուշակոթողը կզարդարի Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյանի փողոցը, որը ավարտվում է Ս. Փարաջանովի թանգարանով:
Հուշակոթողի տեղադրման համար նաև դիմել են Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար լուսահոգի Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
«Իմ քայլը» խմբակցությունից ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասաց, որ միանշանակ կողմ է այս նախագծին՝ հիմնավորելով իր դիրքորոշումը:
«Քանի որ վերջին տարիներին համարյա միշտ դեմ եմ եղել նոր քանդակներին և նման նախաձեռնություններին, ուզում եմ բացատրել, թե ինչու եմ այս նախագծին կողմ քվեարկելու:
Երբ ինձ ուղարկեցին էսքիզը, վայրը գիտեի՝ Սուրբ Սարգիս եկեղեցու կողքի կառուպացապումն է, լավագույններից է Երևանում, առաջին հարցը, որ առաջացավ՝ արդյոք հեղինակի՝ Աշոտ Ալեքսանյանի հետ համաձայնեցրել են: Պարզվեց՝ հենց նա է այս կոթողի հեղինակը: Բացելով էսքիզը՝ ուրախալի զարմացա, հանգիստ կարող եմ ասել, որ լավն է: Մեր պայմաններում բացառիկ օրինակներից է, գործ ունենք գարգետ ու ճիշտ աշխատանքի հետ՝ դիրքը, չափը, բավականին սրամիտ լուծում է, երբ մի քանի հոգու անունները հիշատակվել են մեկ քարի վրա»,- ասաց Ա. Կարապետյանը:
Հուշակոթողի վրա կլինեն հետևյալ գործիչների անուն ազգանունները.
1. Ելենա Արարատովա
ՀՀ ժողովրդական արտիստ
2. Սվետլանա Գրիգորյան
ՀՀ ժողովրդական արտիստ
3. Ալեքսանդր Գրիգորյան
ՀՀ ժողովրդական արտիստ
4. Վահրամ Եղշատյան
ՀՀ ժողովրդական արտիստ
5. Ազատ-Մարիամ Զուլումյան
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
6. Վաղարշակ Էլիբեկյան
Վրաստանի ժողովրդական նկարիչ
7. Լևոն Թուխիկյան
ՀՀ ժողովրդական արտիստ
8. Վանուշ Խանամիրյան
ՀՀ ժողովրդական արտիստ
9. Մայիս Կարագյոզյան
ՀՀ վաստակավոր արտիստ
10. Անժիկ Հակոբյան
ՀՀ վաստակավոր ժուռնալիստ
11. Ռուբեն Հովսեփյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
12. Վարդան Հովսեփյան
ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ
13. Նար Հովհաննիսյան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
14. Մելինե Համամջյան
ՀՀ ժողովրդական արտիստ
15. Էդուարդ Ղազարյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
16. Ֆրունզե Մկրտչյան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
17. Աշոտ Մելքոնյան
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
18. Վերջալույս Միրիջանյան
ՀՀ վաստակավոր արտիստ
19. Ալբերտ Յավուրյան
ՀՀ ժողովրդական արտիստ
20. Արա Շիրազ
ՀՀ ժողովրդական նկարիչ
21. Սոս Սարգսյան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
22. Գուսան Շահեն Սարգսյան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
23. Ալբերտ Սարգսյան
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
24. Սուրեն Սաֆարյան
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
25. Վարուժան Վարդանյան
ՀՀ վաստակավոր նկարիչ
26. Ալեքսանդր Պետրոսյան
ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան