Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստավորման պատասխանը բացասական է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։
Սերժ Սարգսյանի գրասենյակից ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, հայտնում են.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:
Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեսթավորման պատասխանը եղել է բացասական»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր։
Երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց բժշկական փաստաթուղթ՝ ասելով, որ երեկ երեկոյան առողջական վիճակի վատացում է եղել Սերժ Սարգսյանի մոտ. «Ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական ֆոն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները