Ֆիլիպ Կարոյանի թիմն առաջարկում է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր եղանակ
Կովիդ 19 հիվանդության դեմ պայքարող Ֆրանսիայի գիտահետազոտական մի խումբ առաջարկում է կորոնավիրուսից պաշտպանվելու մի նոր միջոց` քթի սփրեյ, թարգմանաբար ցողիչ:
Գիտահետազոտական խմբի ղեկավար, Սորբոնի համալսարանի կենսալաբորատորիայի պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանն ասում է, թե իրենց հաջողվել է սպիտակուցի ինչ որ տեսակով ստեղծել ACE2 ֆերմենտի նմանակ, որն իր կողմն է գրավում վիրուսին ու վնասազերծում այն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Սա մի եղանակ է, որը կարող է հաջողությամբ արգելափակել դեպի շնչառական բջիջներ այս վիրուսի տարածումը: Եվ այժմ կառավարության ու դեղագործական ընկերությունների պարտքն է այս նախագծում ներդրումներ կատարելը, որպեսզի այն անցնի դեպի մյուս փուլերը»,- ասել է Կարոյանը, որի ղեկավարած թիմն անցած հինգ ամիսների ընթացքում գիտահետազոտական այս աշխատանքներն է իրականացրել ամեն օր 18 ժամ:
Կորոնավիրուսը դեպի մարդու օրգանիզմ է տեղափոխվում բջիջներից առնվազն մեկի թաղանթին դիպչելով, ինչին օգնում է այդ բջիջի շուրջը գտնվող ACE2 անվանումը կրող սպիտակուցը:
Կարոյանի թիմը ստեղծել է ամինաթթուներից կազմված մի պեպտիդ, որն իր կողմն է գրավում վիրուսին՝ իրեն ձևացնելով որպես ACE2: Այսպիսով կորոնավիրուսը հայտնվում է իր համար սխալ մի միջավայրում ու հենց այնտեղ էլ ոչնչացվում:
Այս պեպտիդը փորձարկվել է շնչառական բջիջների վրա եւ ապացուցել, որ մարդու օրգանիզմում չի գործում թունավոր որևէ ազդեցություն:
Կարոյանը նշում է, որ աշխարհում իրականացվում են կորոնավիրուսի դեմ բազում գիտահետազոտական աշխատանքներ, սակայն ACE2-ին նմանակելու պեպտիդների այս միջոցը տարբերվում է բոլոր մյուս հետազոտություններից:
Հաստատման դեպքում, այն կլինի հիվանդության տարածման դեմ ամենաէժան միջոցներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները