Էդգար Բաբայանը չի մասնակցի Հայաստան-Էստոնիա հանդիպմանը
Էդգար Բաբայանը չի մասնակցի Հայաստան-Էստոնիա հանդիպմանը մրսածության պատճառով: Հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգյայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը:
Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից:
Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը Շոտլանդիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան