Երևանն ունի նոր փոխքաղաքապետ
Երևան քաղաքի ավագանին՝ 47 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերկցությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ ընտրեց Սերգեյ Ներսեսյանին:
Նախքան ընտրությունը նա ներկայացրեց, թե ինչ գործունեություն է ծավալել: Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ եղել է նաև պատգամավորի օգնական, հիմնական գործառույթը եղել է հարկային օրենսդրության հետ կապված փոփոխությունները, հանդես է եկել նաև Հանրային խորհրդի ֆինանսական և բյուջեային հարցերի հանձնաժողովում:
Նա ասաց, որ իր համար կարևորագույն խնդիրներից մեկը ներդրումային ծրագրերի, ներդրողների ներգրավումն է Երևան համայնքի կառավարման շրջանակներում:
«Դա ինձ համար առաջնային խնդիրներից է»,- ասաց Սերգեյ Ներսեսյանը:
«Լույս խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հարցրեց. «Հայտնի է, որ նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, որն իր պաշտոնավարման ընթացքում իրակացրել է մի շարք գործառույթներ, որը հայտնի է՝ շինթույլտվություն կամազների դիմաց, չի էլ հերքվել, որ այդ քննարկումները, ինչպիսի ձևակերպումներ էլ, որ տրվեն, իրականացրել է ինքն ի պաշտոնե: Արդյոք եթե նման խնդիր առաջադրվի քաղաքապետի կողմից ձեզ՝ քննարկելու տալ կամ չտալ որևէ շինթույլտվություն, դրա դիմաց ստանալ որևէ գույք համայնքի համար, կհամաձայնվե՞ք այդ գործառույթն իրականացնել, թե՞ ոչ»:
Սերգեյ Ներսեսյանը պատասխանեց. «Ցանկացած հանձնարակական իմ վերադասի կողմից, որը չի խախտում մեր օրենսդրական պահանջները, օրենքի տառին համապատասխան է, միանաշանակ արվելու է»:
«Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը հույս հայտնեց, որ ի տարբերություն նախկին փոխքաղաքապետի, գոնե ընդդիմադիր խմբակցությունների ուղարկած նախագծերը, օրինակ, բյուջեի, զարգացման ծրագիրի հետ կապված, ավելի հետևողական, ուշադիր կլինի, կփորձի գոնե կարդալ, ոչ թե վերցնել ու մի կողմ դնել, որ ընդդիմադիր խմբակցության նախագիծ է:
Սերգեյ Ներսեսյանը վստահեցրեց, որ որևէ խտրականություն որևէ խմբակցության, անձի նկատմամբ չի կարող լինել:
Հիշեցնենք՝ ներկայացված դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ավարտել էր պաշտոնավարումը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանուն կառաջարկվի փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին
- Երևանում շահագործվում է 450 գերմաշված գազել
- «Ժողովուրդ». Փոխքաղաքապետի թեկնածուն այնքան էլ ընդունելի չէ իմքայլական ավագանիների շրջանում
- Աշխատանքից ազատված փոխքաղաքապետին Մարությանը խրախուսել է 1 մլն 800 հազար դրամով
- Փոխքաղաքապետ Սարգսյանը վաղվանից չի աշխատի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան