Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել
Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են միասնական մեդիա հարթակ ձևավորել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում Ալթունն ասել է, «քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի վրա հարձակվողները, երկու պետությունների դեմ ապատեղեկատվություն տարածողները և իրենց բարի համբավը վնասողները միավորվել են», իրենց էլ վիճակված է միասնական լինել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Պայմանավորվել ենք Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակ ձևավորել: Քննարկել ենք այդ հարթակի միջոցով երկու երկրների մեդիադաշտերի ինտեգրված աշխատելու, ժողովուրդներին տեղեկատվություն տրամադրելու հարցում արդյունավետ գործելու, մասնավորապես սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու հարցում համատեղ ռազմավարություն մշակելու վերաբերյալ հարցեր»:
Ալթունի կարծիքով այս ոլորտներում երկու երկրների հնարավորությունները և փորձը մեկտեղելով ու համատեղ աշխատելով՝ հնարավոր է գոհացուցիչ արդյունքների հասնել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան