«Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա. Մերկել
«Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ որոշումը, որը մասամբ կախված է նաև Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, դեռ չի ընդունվել, այն կունենա համաեվրոպական, ոչ թե գերմանական բնույթ։ Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Գերմանիայի Բունդեսթագում կայացած փակ նիստում:
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։
«Միանշանակ ապացուցված է, որ Նավալնին թունավորվել է և այդ առումով համաեվրոպական արձագանք է անհրաժեշտ։ Քանի որ մենք չենք խոսում Գերմանիայի վրա հարձակման մասին, ապա նա պետք հանդես գա որպես ԵՄ անդամ պետություն»,- պարզաբանել է Մերկելը։
Նավալնին հոսպիտալացվել է օգոստոսի 20-ին Օմսկում։ Բժշկական հետազոտությունների արդյունքների հիման նշվել է, որ Նավալնիի մոտ մարսողական հարամակարգի խնդիր է, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ փոփոխություն:
Դեռ պարզ չէ, թե դա ինչով է պայմանավորված, բայց ըստ Օմսկի բժիշկների՝ Նավալնիի արյան և մեզի մեջ թույն չի հայտնաբերվել: Միևնույն ժամանակ, Գերմանիայի բժիշկները պնդում են, որ բլոգերի օրգանիզմում «Նովիչոկ» ենթախմբի թույն է հայտնաբերվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին