Իմ կարծիքով որևէ կոնֆլիկտ չկա, Հենրիխը Մխիթարյանը պատրաստ է մյուս հավաքին գալ Երևան. Կապառոս
«Դատելով իմ զրույցից նրա հետ՝ կարող եմ ասել, որ իմ կարծիքով որևէ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է մյուս հավաքին գալ Երևան, միանալ թիմին, և ամբողջությամբ նվիրվել մեր հավաքականին»,- ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ պատասխանելով հարցին, որ այս օրերին շատ է քննարկվում Մխիթարյանի բացակայության հարցը, քանի որ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի օրը նա մասնակցել է ընկերական խաղի և դարձել գոլի հեղինակ: Կարո՞ղ եք ևս մեկ անգամ փաստել, որ ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չկա ու մյուս հավաքին Մխիթարյանը կմիանա թիմին:
Սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգյայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը:
Հարցին՝ ինչպե՞ս կբնութագրեք Էստոնիայի հավաքականին որպես մրցակից, ինչպիսի՞ ֆուտբոլ եք ակնկալում նրանցից՝ հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ պարտվել են առաջին տուրի խաղերում, Խոակին Կապառոսն ասել է. «-Երկու թիմերն էլ նմանատիպ տակտիկական սխեմայով են խաղում՝ 4-4-2, և բնական է, որ երկու թիմերն էլ փորձելու են բավական շատ գոլային պահեր ստեղծել: Շատ կարևոր է մեզ համար, որ հուսալի գործենք պաշտպանությունում, և օգտագործենք մեր գոլային պահերը։
Խոսելով սեպտեմբերի 5-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում, կայացած ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպմանը, երբ մեր ընտրանին զիջել է մրցակցին 1։2 հաշվով, գլխավոր մարզիչն ասել է. ․Բնականաբար հեշտ չէ, երբ 4-րդ րոպեին գոլ ես բաց թողնում: Հետո ևս մեկը բայց թողեցինք, սակայն թիմը չդադարեցրեց պայքարը, ցույց տվեց թիմային ոգի, և կար հնարավորություն, որ խաղն ավարտվեր այլ հաշվով: Մեծ ազդեցություն ունեին նաև եղանակային պայմանները: Սակայն սա ֆուտբոլ է, և երբ պարտվում ես, դա նշանակում է, որ մրցակիցը քեզ գերազանցել է»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Էստոնիա հանդիպումը
- Առա՜ջ տղերք. Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հավաքականին
- Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան