
Գերմանիան չի նախատեսում Նավալնիի վիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալ
Գերմանիայի զինված ուժերի դեղաբանության և թունաբանության ինստիտուտը հրաժարվել է լրացուցիչ բացատրություններ տալ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի վերաբերյալ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նրանք նշել են, որ գաղտնիության նկատառումներից ելնելով ՝ բժշկական հաստատության աշխատակիցների հետ հարցազրույցներ անցկացնելը կամ այնտեղ նկարահանումներ անելն անհնար է:
«Մենք չենք կարող որևէ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կիրառվող մեթոդների և ընթացակարգերի կամ որևէ այլ մանրամասնի վերաբերյալ»,- ասել են ինստիտուտից:
Այս առումով Գերմանիան Ռուսաստանից փոխըմբռնում է ակնկալել։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Բեռլինի «Charite» կլինիկայի բժիշկներին հաջողվել է Ալեքսեյ Նավալնիին դուրս բերել արհեստական կոմայից: